ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Ստեղծվել է ախորժակ զսպող սարք. med.news.am
Ինչպե՞ս կարող են սննդային կախվածությամբ տառապող հիվանդները ազատվել հավելյալ ախորժակից: Այս հարցին համոզիչ պատասխան տվողը երկու վայրկյանում կարող է միլիոնատեր դառնալ:
Համենայն դեպս, EnteroMedics ընկերության կողմից ներկայացված նոր սարքը` Maestro Rechargeable System-ը, հեղինակներին հարստություն բերելու լուրջ հավակնություններ ունի, քանի որ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը մոտ ապագայում կարող է հավանություն տալ նախագծին: Այն արդեն անվտանգ է ճանաչվել եւ ներկայիս տարաձայնությունները սարքի արդյունավետ աշխատանքին են առնչվում, տեղեկացնում է Medical Daily-ն:
Ինչպե՞ս է այն աշխատում
Maestro System-ի հիմքում VBLOC-թերապիան է, որը ստամոսքի, աղիների եւ ենթաստամոքսային գեղձի աշխատանքը կարգավորող նյարդերն արգելափակելու միջոցով քաղցի զգացողության վերահսկողություն է իրականացնում: Այդ թափառող նյարդերը ուղեղի եւ մարսողական համակարգի միջեւ երկկողմանի կապն են ապահովում: Սնունդ ընդունելուց հետո դրանք ուղեղին տեղեկատվություն են հաղորդում առ այն, որ այլեւս քաղցած չեք: VBLOC-թերապիայի համաձայն, վիրաբուժական ճանապարհով կրծքավանդակի մաշկի տակ տեղակայված «պուլսի գեներատորտը» ժամանակ առ ժամանակ բարձր հաճախականության էլեկտրական ազդակների շնորհիվ արգելափակում է հիշյալ նյարդերի աշխատանքը եւ քաղցի զգացողության բացակայություն առաջացնում:
Նմանատիպ խթանիչները նորություն չեն. դրանց միջոցով հաջողվում է անգամ ցավի զգացողությունը կառավարել: Բայց այստեղ հարց է ծագում` արդյոք հնարավո՞ր է, քաղցի զգացողությունը կառավարելով, հաճույքի համար սնվողների ախորժակը զսպել:
Հարցը դեռեւս հստակ պատասխան չունի: Համենայն դեպս, կլինիկական փորձարկումները բավականին հուսադրող են` VBLOC-թերապիայի մասնակիցները 18 ամսվա ընթացքում միջինը 24.4 տոկոս քաշ են կորցրել, ինչը բավականին ներկայացուցչական եւ ցանկալի արդյունք է` հիվանդության դեմ պայքարի համար: Բացի այդ, նշանակալի դրական տեղաշարժ է գրանցվել նաեւ խոլեստերինի եւ տրիգլիցերիդների մակարդակի, արյան սիստոլիկ ու դիաստոլիկ ճնշման եւ սրտի աշխատանքի տեսանկյունից:
26.06.2014 Կարդացեք նաև
Ճարպակալման ժամանակ մարդն ավելի մեծ հաճույք է ստանում սննդից, քան նորմալ քաշ ունենալու դեպքում: Դա ստեղծում է արատավոր օղակ, կարծում են գիտնականները: Այովայի Համալսարանում իրականացվել է փորձարկում` 290 կամավորների...
04.03.2020
Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...
28.12.2016
Ասպարտամը քիմիական նյութ է, որն այսօր հաճախ են օգտագործում սննդում եւ «դիետիկ» ըմպելիքում՝ որպես շաքարին փոխարինող: Harvard Medical School-ի գիտնականները պնդում են, որ այն ո՛չ միայն չի...
29.11.2016
Ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները Lancet ամսագրում...
21.11.2016
Կանադացի գիտնականները պարզել են ճարպակալման անբուժելի տեսակի պատճառը։ Պարզվում է հիպոթալամուսի նեյրոններում ABHD6 ֆերմենտի անբավարար ակտիվությունն անօգուտ է դարձնում ավելորդ քաշի դեմ...
08.11.2016
Բոլորն էլ ցանկանում են արագ և արդյունավետ ազատվել ավելորդ կիլոգրամներից և նիհարել: fithacker կայքը ներկայացնում նիհարելու մի միջոց, որը վերջերս շրջանառվում է համացանցում՝ նիհարողների շրջանում...
26.10.2016
Եթե ինքնուրույն չեք կարողանում հրաժարվել ճարպոտ սննդից, ապա օգնության կհասնի AbsorbPlate-ը՝ նիհարելու համար աշխարհում առաջին ափսեն, որը ստիպում է ավելի քիչ ճարպ ուտել: Այս մասին հայտնում է novate.ru-ն...
21.10.2016
Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ են ընթանում բորբոքային գործընթացներ, այդ թվում նաև` ուղեղի հյուսվածքներում, ինչը, պարզվում Է, կապված Է այն մարդկանց մոտ ինտելեկտի մակարդակի իջեցման հետ...
20.10.2016
Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում...
19.10.2016
ԱՄՆ-ից հետազոտողները նիհարելու այնպիսի միջոց են մշակել, որի մասին վաղուց երազում էին շատ կանայք. նրանք հասկացել են, թե ինչպես կարելի է նիհարել հենց քնի մեջ: Գիտնականներն ասում են, որ մինչ մարդը քնած է...
30.09.2016
Չիկագոյի գիտնականները պարզել են, որ որովայնի շրջանում ճարպային կուտակումները կարող են օգտակար լինել առողջության համար: Հետազոտական խումբը հայտնաբերել է, որ այդ շրջանում գտնվող ճարպային բջիջները...
19.09.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ